|
|
|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Ազգ» օրաթերթի հարցին
04 մայիս 2010թ.
Հարց. Պարոն Քոչարյան, այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարներից մեկը մի շարք պնդումներ է արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Արդյո°ք հիմնավորված են այդ պնդումները:
Պատասխան. Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից եւ գործելաոճից, այդ ժամանակ, Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: | |
Ադրբեջանի քաղաքականությունը կարագացնի ԼՂ միջազգային ճանաչումը
16 ապրիլ 2010թ.
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆՆ «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին։
-Պարոն Քոչարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով երկրի կառավարության ընդլայնված նիստում, հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վճռորոշ փուլ է մտել։ Ձեր կարծիքով՝ դա արդյոք այդպես է։
-Բաքուն իր խեղաթյուրված մոտեցումները որպես բանակցությունների վճռորոշ փուլ ընդունելու պատրանքն ունի։ Մինչդեռ, որպեսզի իրապես վճռորոշ փուլ սկսվի, պետք է լինի փոխզիջումների գնալու կողմերի պատրաստակամությունը։ Ադրբեջանը բնավ պատրաստ չէ դրան։ Այսօր բանակցությունների սեղանին կա մի փաստաթուղթ, որը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ընդունվել է որպես բանակցությունների հիմք. դա 2007 թվականի մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն է։ Եթե Ադրբեջանը առաջընթաց է ցանկանում, ապա դրա համար պետք է բանակցություններ լինեն վիճահարույց հարցերի շուրջ, այլ ոչ թե հրաժարում փաստաթղթի սկզբունքներից՝ դրա էությունը խեղաթյուրելու ճանապարհով։
Համաձայնությունը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանը կդադարի հիմնախնդրի էության, զինված հակամարտության պատճառների եւ բանակցային գործընթացի անընդհատ խեղաթյուրումներով այդ գործընթացը փակուղի մտցնել։ | |
Մենք թույլ չենք տա, որ հարաբերությունների կարգավորումը պայմանավորվի երրորդ կողմի` Ադրբեջանի շահերով
26 մարտ 2010թ. | |
Заявления Алиева – прямое свидетельство неготовности к диалогу
 21 Марта 2010г.
Новости Армении - NEWS.am
Президент Алиев после обеспечения конституционной бессменности полученной по наследству власти возомнил, что может говорить от имени времени, международного права, посредников, Армении и народа Нагорного Карабаха. Об этом заявил заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян, комментируя очередные заявления президента Азербайджана Ильхама Алиева относительно процесса урегулирования нагорно-карабахского конфликта.
«Господин Алиев озвучил очередный монолог о неимевшем место диалоге. Согласно монологу Азребайджан принципиально завершил переговоры с самим собой и то, к чему он пришел в целом отвечает интересам Азербайджана. Правда с некоторыми исключениями – видимо даже сами с собой не могут договориться», — подчеркнул армянский дипломат. | |
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին
18 մարտ 2010թ., «Նովոստի-Արմենիա»
Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի երեկ արված հայտարարությունները:
Պատասխան. Պարոն Մամեդյարովը ներկայացրել է լրագրողներին թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, եվ եթե միայն Ադրբեջանը մշակի, եւ Ադրբեջանը ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է Ադրբեջանի Սահմանադրությամբ արդարացնելու ինքնորոշված ԼՂՀ դեմ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ ոտնահարումով ագրեսիայի իրականացումը: Այդ Սահմանադրությունն ընդունվել է ԼՂՀ-ի հետ զինադադարի կնքումից հետո, ու որեւէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն ունի իր սեփական Սահմանադրությունը: Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը ,եւ միեւնույն է չի կարող խուսափել իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների համար պատասխանատվությունից:
| |
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «News.am» լրատվական կայքի հարցին
15 մարտ 2010թ., www.news.am
Հարց: Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այսօրվա հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Պատասխան: Ադրբեջանը չի հրաժարվում հիմնախնդրի էությունը, հակամարտության բուն պատճառները եւ բանակցային գործընթացը աղավաղելու փորձերից: Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ այսօր գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որը կողմերը ընդունել են որպես հիմք բանակցությունների համար: Դա 2007 թվականի մադրիդյան փաստաթուղթն է: Միջնորդների կողմից պարբերաբար ներկայացվում են աշխատանքային առաջարկներ, որոնք քանի դեռ համաձայնեցված չեն կողմերի հետ չեն կարող փոխարինել մադրիդյան փաստաթուղթը: Եթե Ադրբեջանը հերթական անգամ փորձ է կատարում հրաժարվելու մադրիդյան փաստաթղթից, ինչը նա անում էր մեկ տարուց ավելի փաստաթուղթը ընդունելուց հետո, ապա թող հայտարարի դրա մասին:
| |
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
 «Առավոտ», 20 Նոյեմբերի 2009
Վստահ է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը
- Արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում կանգառային վիճակում է, եւ մեր հասարակության եւ քաղաքական դաշտի համար պարզ չի, թե ինչ է կատարվում Թուրքիայի խորհրդարանում, ե՞րբ են իրենց դիրքորոշումը ներկայացնելու: ՀՀ իշխանությունները արդյոք սրտատրո՞փ են սպասում վավերացմանը, թե՞ արդեն դուք էլ եք անտարբեր դարձել:
- Դեպքերի զարգացումն այնպիսին էր, որ տրամաբանական է սպասել, որ վավերացման ուղղությամբ քայլեր կատարի Թուրքիան: Մի պարզ պատճառով՝ մինչ այդ գործընթացում խոչընդոտներ առաջացրել է թուրքական կողմը: Այն քաղաքական կոնսուլտացիաները, որ սկսվեցին օգոստոսի 30-ից, պետք է ավելի վաղ սկսվեին, ապրիլի սկզբին: Դա այդ ժամանակ տեղի չունեցավ, որովհետեւ թուրքական կողմը ետ կանգնեց իր հանձնառություններից: Նմանատիպ երեւույթ տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում ստորագրման ժամանակ, երբ նախատեսված արարողությունը ձգձգվեց, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը փորձեց իր նախատեսված ելույթում ներկայացնել արձանագրությունների տառին, ոգուն եւ նպատակներին հակասող մեկնաբանություններ: Արձանագրությունները ներկայացված են Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը եւ ներկա փուլում քննարկվում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հայաստանը եւս սկսել է արձանագրությունների ներպետական համաձայնեցման գործընթացը: | |
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
 «Առավոտ», 19 Նոյեմբերի 2009
«Առավոտի» հետ բացառիկ զրույցում պատասխանելով հարցին՝ երկրի նախաձեռնողական քաղաքականությունը՝ ողջամիտ ժամկետների մասով, ե՞րբ կդրսեւորվի, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն
ասաց. «Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը դրսեւորված է մասնավորապես այն իրողությամբ, որ գնդակը անընդհատ հայտնվում է Թուրքիայի դաշտում: Եթե ընդունենք, որ Հայաստանի համար ինչ-որ առումով սպասողական վիճակում գտնվելը առաջացնում է «անհարմարություն», ապա Թուրքիան իր նախորդ քաղաքականությամբ առաջացրեց սպասելիք, որ վավերացման գործընթացում շոշափելի քայլը ինքը պետք է կատարի, ինչը «կրկնակի անհարմարություն է»: Իրականում մենք ձեռքներս ծալած չենք սպասում, եւ իշխանական օղակներում լրջագույն աշխատանքներ են իրականացվում: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների»:
Հարցազրույցը կարդացեք վաղվա համարում: | |
|
|
|
|