|
|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ԱՄԱԼՅԱՆԻՑ ԿՍՏԱՑՎԻ՞ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ

"www.A1plus.am", չորեքշաբթի, 27 Սեպտեմբեր 2006
"Խայտառակ, մի քանի քայլով ետ օրինագիծ",- այսպես է գնահատում "Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին" օրենքում առաջարկվող փոփոխությունները գործող օրենքի հեղինակ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա` Սահմանադրության փոփոխություններով ՀՌԱՀ-ը պետք է ոչ միայն վերահսկեր էլեկտրոնային ԶԼՄ-ների գործունեությունը, այլեւ պաշտպաներ նրանց ոտնձգություններից: Պատգամավորի գնահատմամբ` այդ անկախ մարմինը պիտի ունենար նույն ֆունկցիաները, ինչպես շատ երկրներում Մամուլի հարցերով օմբուդսմենը: Մինչդեռ հիշյալ օրինագծում, ըստ նրա, ուժեղացվել են ՀՌԱՀ ռեպրեսիվ լծակները: "Ակնհայտ է, որ այդ նախագիծը մշակվել է հենց ՀՌԱՀ-ի կողմից, քանի որ հակաօրինական բոլոր քայլերը, որ նա կատարել է, փորձում են օրինականացնել",- ասում է Շավարշ Քոչարյանը:
| |
"ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ" ՄՆԱՑԵԼ Է ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ

"www.A1plus.am", չորեքշաբթի, 27 Սեպտեմբեր 2006
Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՄԻՀ փորձագետների մասնակցությամբ Ընտրական Օրենսգրքի քննարկումներին "Արդարություն" դաշինքի ներկայացուցիչը չի մասնակցել, քանի որ ետ էր վերցրել իր ստորագրությունը: "Ազգային Միաբանությունը" եւ ՕԵԿ-ը մասնակցել են այդ քննարկմանը, չնայած վերջիններս հայտարարել էին, բայց դեռ չեն հանել իրենց ստորագրությունը նախագծի տակից:
| |
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է

"Առավոտ", չորեքշաբթի, 20 Սեպտեմբեր 2006
Եվ վստահ է, որ ՍԴ-ն չի մերժի "Ընտրական օրենսգրքի" հետ կապված ընդդիմության դիմումը
- Պարոն Քոչարյան, փաստորեն, ընդդիմադիր պատգամավորները եւ մի շարք անկախներ միասնական հանդես գալով` հավաքեցին 27 ստորագրություն եւ դիմեցին ՍԴ` "Ընտրական օրենսգրքի" որոշ հարցերի սահմանադրականությունը պարզելու համար: Հատկապես ո՞ր կետերին եք ուշադրություն հրավիրում եւ ի՞նչ եք ակնկալում ՍԴ-ից:
- Մեր հարցադրումը վերաբերում է մեկ խնդրի` դատավորների ներգրավմանը ընտրական հանձնաժողովների կազմում: Մեր գնահատականն այն է, որ դատավորների ընդգրկումը հակասում է Սահմանադրությանը: Ի դեպ, այդ հակասությունը գոյություն ուներ նաեւ նախորդ Սահմանադրության պարագայում, իսկ փոփոխություններից հետո դրանք շատ ավելի հստակ եւ ճչացող դարձան: Մենք կարծում ենք, որ, վերջիվերջո, Հայաստանը պետք է կայանա որպես իրավական երկիր, եւ չի կարող լինել որեւէ ակտ, որը հակասի Սահմանադրությանը: Դա մեր հիմնական խնդիրն է: Հաջորդը կապված է հանձնաժողովների կազմի հետ: Մեզանում այդ կազմն անհավասարակշիռ է, որը հնարավորություն է ստեղծում կիրառել այն կեղծիքները, որոնց ականատես ենք եղել բազմիցս եւ որոնց մասին զգուշացրել են միջազգային կազմակերպությունները: Ակնհայտ է, որ եթե ընտրատարածքային եւ կենտրոնական հանձնաժողովներում ընդգրկված են դատավորներ, իրենք են նշանակում մոտ չորս հազար հանձնաժողովականների (եթե երկու դատավոր է), ակնհայտ է նաեւ, որ դատական համակարգն այդպիսի թվով չի կարող բավարարել, եւ պարզ է, թե ովքեր են իրականում լինելու հանձնաժողովների այդ մարդիկ: Եվ եթե մեր ներկայացրած դիմումը ՍԴ-ն քննի եւ հակասահմանադրական ճանաչի այն կետերը, որոնք մենք ենք հակասահմանադրական ճանաչում, ապա մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ նաեւ հանձնաժողովների կազմին:
| |
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ

"www.zhamanak.com", Հինգշաբթի, 7 Սեպտեմբեր 2006
- Պարոն Քոչարյան, ինչպե՞ս եք վերաբերվում այսօր «Արդարությունե դաշինքում տեղի ունեցող երեւույթներին:
- Այն, ինչ կատարվում է, շատ կանխատեսելի է եւ օրինաչափ: Ամենօրյա աշխատանքի փոխարեն դաշինքում դրվում էին այնպիսի խնդիրներ, որոնք ամենեւին իրատեսական չէին: Նախ պետք էր, որ դաշինքը տեր կանգներ իր սկսած գործին` մասնակցեր սահմանադրական փոփոխությունների գործընթացին, քանի որ արդեն իսկ բանաձեւեր էին կորզել Եվրոպայի խորհրդից, աշխատանք էր կատարվում Վենետիկի հանձնաժողովի հետ: Բայց մի ինչ-որ պահի ընդդիմությունը փոխանակ շարունակելու իր հաջողությունները եւ պայքարելու դրանց զարգացման համար, հրաժարվեց իր իսկ սկսած պրոցեսից եւ հակադրվեց դրանց: Ստացվեց, որ ռեժիմը ավելի ժողովրդավարական է, քան ընդդիմությունը: Դա իր մեջ պարունակում է այն վտանգը, թե երբ դու չես աշխատում, լուծում կոնկրետ խնդիրներ, դու կազմալուծում ես: Մյուս ամենավտանգավոր բանը անընդհատ խոստացվող հեղափոխություններն էին: Քանի որ մեզ մոտ միշտ նայում են դեպի Վրաստան, Ուկրաինա, ես բազմիցս զգուշացրել եմ, որ այն գործիչները, որ հեղափոխություն են արել այդ երկրներում, երբեք չեն ասել, որ հեղափոխություն են անելու, այն էլ` օր ու ժամ նշանակելով: Հեղափոխությունը հայտարարելով չի, պետք է աշխատես եւ հասնես դրան: Իսկ մեզ մոտ ստացվեց, որ ընդդիմության միակ նպատակը հրապարակում հավաքվելը, նախագահական գրոհելը եւ հեղափոխություն անելն է, ինչը ի սկզբանե դատապարտված է: Հեղափոխությունների անարդյունք խոստումները, սահմանադրական հանրաքվեի նկատմամբ որդեգրված անհաջող կեցվածքը հասցրին նրան, որ մենք սառեցրինք մեր մասնակցությունը դաշինքին:
| |
ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ` ԿՆՊԱՍՏԻ

"Առավոտ", հինգշաբթի, 27 Հուլիս 2006
"Շատ հաճախ ասվում է այն, ինչի հակառակն արվում է: Եվ եթե հայտարարում է, որ ինքն է երաշխավորը, չէ՞ որ մենք տեսել ենք իր մասնակցությունը ընտրություններին, այդ դեպքում, կարծում եմ, լավագույն մասնակցությունը կլինի այն, որ ինքը չմասնակցի այդ գործընթացին, որովհետեւ ինքն այլ գործելակերպի վարժված չէ",- պատասխանելով մեր հարցին` հավատո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը ամեն ինչ կանի, որ առաջիկա ընտրությունները լինեն լավագույնը, ասաց ԱԺ պատգամավոր, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: | |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻՇՏ ԲԱԶՄԱՍՑԵՆԱՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ

"Առավոտ", հինգշաբթի, 27 Հուլիս 2006
"ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻՇՏ ԲԱԶՄԱՍՑԵՆԱՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ" նկատի ունենալով ՀՀ նախագահին` ասում է ԱԺԿ նախագահ« ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը
- Պարոն Քոչարյան« ինչո՞վ եք բացատրում Հայաստանի իշխանական ուժերի չափազանցված ակտիվությունը£
- Հայաստանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրն այսօր որակական փոփոխություններն են« որոնք կապված են եւ ԼՂ հարցի կարգավորման, եւ արտաքին քաղաքականության ու բազմաթիվ այլ հարցերի հետ£ ԼՂ հարցի հետ կապված ճնշումները ավելի են խորանալու« ավելին« պետք է լինի այն իշխանությունը« որը կարողանա որպես փաստարկ օգտագործել այն« որ ինքն առաջնորդվում է ժողովրդի կամքով£ Պետք է լինի տնտեսության կտրուկ բարելավում« եւ սրա հետ կապված են բանակն ու բանակի հզորացումը£ Հաջորդ հարցադրումը սոցիալական բեւեռացման հաղթահարումն է£ Երկրում յուրաքանչյուրը պետք է իրեն տեր զգա« որպեսզի մենք հասնենք մեր ազգային նպատակներին« որոնք վտանգված են£ Խնդիրները բազմաթիվ են« բայց արժե եւս մի քանիսը թվարկել« օրինակ` ժողովրդագրական վիճակը£ Հայաստանը տարեցտարի ծերանում է« ծնելիությունը անկում է ապրում« մարդիկ իրենց երկրում տեր չեն զգում£ Երիտասարդությունը մեկնում է« չի վերադառնում£ Վերջապես, հումանիտար ոլորտի լիակատար անտեսումը. դա վերաբերում է եւ մշակույթին« եւ կրթությանը, եւ գիտությանը£
| |
ԼՂՀ-Ն ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻՆ ՉԻ ԶԻՋՈՒՄ

"Առավոտ", շաբաթ, 27 Մայիս 2006
ԼՂՀ-Ն ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻՆ ՉԻ ԶԻՋՈՒՄ
Կարծում է ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը
Մայիսի 21-ին Չեռնոգորիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեն, որի արդյունքում ընտրողների ձայների 55,5 տոկոսը կողմ էր քվեարկել անկախության օգտին, եւ որը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, դրական ազդակներ է փոխանցել ԼՂ իշխանություններին: ԼՂՀ ԱՆ-ն այդ կապակցությամբ նախօրեին նույնիսկ հայտարարություն էր տարածել, իսկ ԼՂՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը կարծիք էր հայտնել, թե նկատի ունենալով "համաշխարհային հանրության պատրաստակամությունը` ընդունել Չեռնոգորիայի եւ Կոսովոյի անկախությունը` ԼՂ-ն ունի իր անկախության միջազգային ճանաչման բոլոր իրավական հիմքերը":
| |
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ՈՐ ՈՒՂՂՎԱԾ Է ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

"Հայոց աշխարհ", չորեքշաբթի, 24 Մայիս 2006
Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում վերջին զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ԱԺ պատգամավոր, ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ
- Պարոն Քոչարյան, ինչպե՞ս եք գնահատում "Օրինաց երկիր"-"Ազգային միաբանություն" զարգացող հակադրությունը£ Սա լիդերների՞, թե՞ կուսակցությունների մրցակցություն է, եւ ինչո՞ւ ՕԵԿ-ին փշերով են դիմավորում ընդդիմադիր դաշտում£
- Բոլոր դեպքերում սա, անշուշտ, չի նպաստում ժողովրդի մեջ ընդդիմադիր քաղաքական դաշտի նկատմամբ վստահության ամրապնդմանը£ Որովհետեւ քաղաքական կուսակցություններն ու լիդերները իրականում կանգնած են նոր իրողությունների գիտակցման, նոր պայմաններում նորովի գործելու հրամայականի առջեւ£ Առայժմ ականատես ենք ընդդիմության մեջ ավանդական դարձած ներքին պայքարին լիդերության համար£ Մինչդեռ Հայաստանում կա անսպառ հնարավորությունների դաշտ£ Ընդդիմությունը պարտավոր է կրկին իր կողմը հրավիրել հասարակության այն ակտիվ զանգվածին, որը, վերջին տարիներին աստիճանաբար հիասթափվելով քաղաքական գործընթացներից, կորցրել է վստահությունը կուսակցությունների նկատմամբ£
- Այդ դեպքում ո՞ր ընտրազանգվածն է հարում ընդդիմության գաղափարներին£
- Փաստ է եւ ցավալի հանգամանք, որ քաղաքական կուսակցություններին հարող բնակչության ակտիվ շերտը աստիճանաբար փոքրանում է£ իտակցված թե ոչ, ընդդիմադիր քաղաքական ուժերը միմյանց դեմ պայքարում են այդ փոքրացող զանգվածի ձայներն իրար մեջ բաշխելու համար£ | |
|
|
|
|