English  06 December 2023

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԱԺԿ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

www.Lragir.am, 30 Հունվար 2007

Հայաստանի եւ Ղարաբաղի ապագան Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդավարացումն է: Դրա նախադրյալները կան, համոզված է Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Նրա կարծիքով, Հայաստանում իրավիճակը փոխվել է, եթե մեկ-երկու տարի առաջ բոլորը խոսում էին Ռոբերտ Քոչարյանի երրորդ անգամ առաջադրվելու մասին, ապա հիմա ոչ ոք չի խոսում:
Ազգային ժողովրդավարական կուսակցությունը այս վիճակում հայտարարում է, որ մասնակցելու է ընտրություններին` “ունենք գրավիչ համամասնական ցուցակ եւ լավ ծրագիր”: Կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը հակված է առաջադրվել նաեւ մեծամասնական ընտրակարգով, բայց եթե կուսակցության վարչությունը որոշի, որ նա պետք է ուժերն ու եռանդը ծախսի տեղերում հանդիպումների վրա` Քոչարյանը չի առաջադրվի: ԱԺԿ-ն մարզերում գրասենյակներ չունի, բայց ունի մարդիկ եւ գտել է “նվազագույն ֆինանսական ռեսուրսներով աշխատելու հնարավորություն”:
  30.01.2007
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԼԱՎ ՉԻ՞ ԱՇԽԱՏՈՒՄ

"Առավոտ", ուրբաթ, 26 Հունվար 2007

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն այս օրերին Ստրասբուրգում է՝ ԵԽԽՎ Լիբերալ-դեմոկրատների խմբակցության հրավերով, որին անդամակցել է Վեհաժողովի պատվիրակ եղած ժամանակ:

Մեկնաբանելով այն լուրը, թե այս հրավերի նպատակն է՝ ԱԺ ընտրություններից առաջ ԵԽԽՎ-ն ցանկանում է Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ գնահատական ստանալ նաեւ Շավարշ Քոչարյանից, վերջինս ասաց. "Այդպես էլ կա: Եվ ես այստեղ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ու դեռ ունենալու եմ՝ խմբակցությունների ղեկավարների, Վեհաժողովի ղեկավարության հետ: Այո՛, բոլորին հետաքրքրում են այդ գնահատականները":
ամբողջությամբ     26.01.2007
«ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ ՀԱՍՑՆԵԼՆ Է»

"www.A1plus.am", 24 Հունվար 2007

«Եւ այս Ընտրական օրենսգիրքը, եւ նախորդը թույլ են տալիս, որպեսզի ՀՀ-ում տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ: Մեր երկրում գնալով կատարելագործվում է ԸՕ-ն, սակայն ընտրությունների որակն ավելի է վատանում: ԸՕ-ն միշտ արդարացման միջոց է՝ ընտրությունները կեղծելուց հետո»,- գտնում է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարայնը: Կարեւորելով ԸՕ-ի փոփոխությունները, «Ա1+» -ի հետ հարցազրույցում պարոն Քոչարյանը 2007 թ-ի խորհրդարանի ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը չկապեց ԸՕ-ում տեղի ունեցած փոփոխությունների հետ.

- Բավական է հիշել, որ ՀՀ-ում ամենաազատ եւ արդար ընտրությունները տեղի են ունեցել 1990 թ-ին՝ ամենավատ Խորհրդային ԸՕ-ով: ԸՕ-ի փոփոխությունները կարեւոր են այնքանով, որ դրանք հստակ ցույց են տալիս, թե իշխանությունները իսկապես ձգտում են արդարությա՞ն, թե՞ ոչ, ու՞ր են գնում:

- Եւ ու՞ր են գնում իշխանությունները:

- Մենք չենք տեսնում արդար ընտրություններ անցկացնելու միտում: Ընտրական հանձնաժողովների կազմը հավասարակշռված չէ: Հանձնաժողովների ղեկավար կազմը՝ նախագահ, տեղակալ, քարտուղար, կրկին իշխանության մենաշնորհն է: Կեղծիքները բացառելու համար մի շարք երկրներում քվեարկած քաղաքացու անձնագրի մեջ փոքրիկ կնիք են դնում, մեզ մոտ մերժեցին այդ առաջարկությունը: Այսինքն՝ իշխանությունները չունեն քաղաքական կամք՝ ազատ ընտրություններ անցկացնելու համար: Լուրջ բացասական հանգամանք է նաեւ այն, որ վերջին պահին ԸՕ-ում փոփոխություն մտցրին, որ ընտրական հանձնաժողովն առանց քվորումի կարող է որոշում կայացնել: Այսինքն՝ երկու հոգի կարող են նստել եւ որոշում կայացնել:
ամբողջությամբ     24.01.2007
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԿԻՍՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

"www.A1plus.am", 22 Հունվար 2007

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին, որտեղ լսվելու է նաեւ Հայաստանի վերաբերյալ զեկույցը, կմասնակցի նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Շավարշ Քոչարյանը: Վերջինս հրավեր է ստացել ԵԽԽՎ Լիբերալ-դեմոկրատների դաշինքից, որին անդամակցել է վերջին տարիների ընթացքում: 2007թ-ի խորհրդարանի ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ցանկանում է գնահատական ստանալ նաեւ պարոն Քոչարյանից:
Ի տարբերություն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի՝ Շավարշ Քոչարյանը Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը «աննախադեպ դրական չի գնահատում»: Նա չի կիսում նաեւ ադրբեջանական մամուլի այն հրապարակումները, թե. «Հայաստանը չի կատարել իր պարտավորությունների մեծ մասը»:
ամբողջությամբ     22.01.2007
«ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԵԽԽՎ 1416 ԲԱՆԱՁԵՎԻՆ»

"www.A1plus.am", 21 Հունվար 2007

Հունվարի 23-ին ԵԽԽՎ-ում մամուլի համար փակ դռների հետեւում ԼՂ հիմնախնդրի քննարկումը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Շավարշ Քոչարյանը համարում է կարեւոր, սակայն միաժամանակ խորհուրդ տալիս չգերագնահել այն. «Այդ քննարկումը կարեւոր է այնքանով, որ ընթանալու է երկու կարեւոր իրադարձություններից հետո: Առաջինը՝ բոլորը հասկացան, որ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ նախորդ տարվա լավատեսությունը հիմնավոր չէր եւ ԼՂ հիմնախնդրի բանակցությունները մտել են փակուղի: Երկրորդ կարեւոր իրադարձությունը՝ ԼՂՀ-ում Սահմանադրության ընդունումն է՝ հենց դեկտեմբերի 10-ին. ԼՂՀ բնակչության ինքնորոշման հանրաքվեից ուղիղ 10 տարի հետո: Սահմանադրության ընդունումը ԼՂ ժողովրդի ազատ ապրելու ձգտման վերահաստատումն էր»:
ամբողջությամբ     21.01.2007
ՏՐԻՎԻԱԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ




"Հայոց աշխարհ", 08.12.2006

Ընթացիկ նախընտրական փուլի առանձնահատկությունները, "Հայոց Աշխարհ”-ի հարցերին ի պատասխան՝ արձանագրում է ԱԺԿ նախագահ, պատգամավոր ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ

- Իշխանական դաշտի ակտիվությունը բնական եւ օրինաչափ եմ համարում: Դա պայմանավորված է մի շարք գործոններով: Նախ` բոլորը գիտակցում են, որ երկրի նախագահը երրորդ ժամկետի չի գնալու: Այս հանգամանքն ինքնին ստեղծում է նոր իրավիճակ քաղաքական դաշտում, առաջին հերթին՝ նույն իշխանական ճամբարում:

Երկրորդ՝ փոփոխված սահմանադրությունն իր հերթին խաղի նոր կանոններ է պարտադրում՝ հնարավորություն է ընձեռում, որ գործադիր իշխանության փաստացի ղեկավարը դառնա վարչապետը: Իհարկե՝ դա կախված է նաեւ նախագահ-ԱԺ մեծամասնություն ուժերի հարաբերակցությունից: Եթե նախագահը ԱԺ-ում ունենա մեծամասնություն, ապա կարող է ի՛նքը դառնալ իրավիճակի “տերը”, իսկ վարչապետը կմնա մոտավորապես ներկայիս կարգավիճակում:

Բնականաբար սա չի կարող չանդրադառնալ նախընտրական գործընթացների տրամաբանության վրա եւ մրցակցություն չառաջացնել հենց իշխանության ճամբարում: Իհարկե, ընդհանուր նպատակը, այն է՝ պահպանել իշխանությունը, մնում է, ինչը, կարծում եմ, նույնպես օրինաչափ է:
ամբողջությամբ     08.12.2006
ՑԱՎ ԵՄ ԱՊՐՈՒՄ, ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԵՐ



"Իրավունք" թիվ 73, սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 5, 2006թ.

Ես ապրում եմ Արարատի մարզում: ործի բերումով հաճախ եմ լինում Երևանում: Մայրաքաղաք մուտք եմ գործում Կոմիտասի անվան զբոսայգու մոտով, որտեղ թաղված են մեր ազգի մեծերը, հայտնի մարդիկ: Այդ այգին գեղեցիկ և կանաչապատ տեսնելու փոխարեն, ես տեսնում եմ չորացած ծառեր ու խոտածածկեր. չջրելու պատճառով չորանում է այգու ողջ տարածքը: Մի օր էլ թոռներիս տարել էի "Հաղթանակ" զբոսայգի և զարմանքով տեսա, որ կենտրոնական ճեմուղու երկու կողմերում էլ ծառերը չորացել և չորանում են անբավարար ջրելու պատճառով: Ես գյուղացի եմ և ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ չորացած ծառեր և կանաչ տարածություններ, այն էլ անտարբերության պատճառով:
ամբողջությամբ     05.10.2006
ՕՐԻՆԱԳԾԻ ՄԵՐԺՈՒՄԸ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ Է



"www.Lragir.am", երեքշաբթի, 03 Հոկտեմբեր 2006

"Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում" փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնության մերժումը լավատեսություն է ներշնչում, որ կարող ենք ունենալ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին նորմալ օրենք, նախագծի անհրաժեշտ թվով ձայներ չհավաքելուց հետո լրագրողներին ասաց ԱժԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Շավարշ Քոչարյանը կարծում է, որ նախագիծը հակասահմանադրական է եւ հենց այս պատճառով էլ դեմ է "առաջին ընթերցմամբ ընդունենք, հետո վերամշակենք" մոտեցմանը:
ամբողջությամբ     03.10.2006


 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1388



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 815277 / 738205