English  06 December 2023

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

"AZG Armenian Daily",
www.azg.am, 29 Մայիսի 2007

 

"ԱԶԳԻ" ԿԱՅՔԷՋԻ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՀՅՈՒՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է

ամբողջությամբ     29.05.2007
«ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԱՄԵՆ ԲԱՆ ԿՍԿՍՎԻ ՆՈՐԻՑ»


www.E-channel.am , 24 Մայիսի, 2007

Հարցազրույց իրավագետ
Վարդան Պողոսյանի հետ։


«Եթե նախագահը լինի մեծամասնության լիդերը, կկառավարի երկիրը առաջիկա 5 տարում, եթե մեծամասնության լիդերը լինի ոչ թե նախագահ, այլ վարչապետ, առաջին ջութակի դերը հենց նրանն է լինելու, որովհետև բարեփոխված սահմանադրությամբ նախագահի լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են»։

 Մայիսի 12-ի ընտրություններից հետո հաճախ է խոսվում այն մասին, որ հանրապետության նոր նախագահը կլինի ուժեղ, եթե վայելի ԱԺ մեծամասնության աջակցությունը։ Ինչպե՞ս է կարգավորվում այս հարցը բարեփոխված Սահմանադրությամբ։

 Այդ մասին խոսողները, իհարկե, ճիշտ են ասում, բայց ասում են ոչ ամբողջը։ Եթե նոր նախագահն ունենա ԱԺ-ի մեծամասնության աջակցությունն ու լինի մեծամասնության լիդերը, նա կլինի առաջին ջութակը երկրի քաղաքականության մեջ։ Եթե մեծամասնության լիդերը լինի վարչապետ, ու մեծամասնությունից լինի նաև հանրապետության նախագահը, այդ դերը կստանձնի վարչապետը։  Նոր պառլամենտում կա բացարձակ մեծամասնություն, ու կարևոր չէ՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կլինեն կառավարության կազմում թե՞ ոչ, որովհետև ՀՀԿ-ն մենակ ապահովում է բացարձակ մեծամասնություն։ Խնդիրն այն է, թե ով է լինելու հանրապետության նախագահը ու ինչ հարաբերություններ է ունենալու տվյալ մեծամասնության նկատմամբ։ Լինելու է նա լիդե՞ր թե ընդամենը մեծամասնության անդամ։ Եթե նախագահը լինի մեծամասնության լիդերը, կկառավարի երկիրը առաջիկա 5 տարում, եթե մեծամասնության լիդերը լինի ոչ թե նախագահ, այլ վարչապետ, առաջին ջութակի դերը հենց նրանն է լինելու, որովհետև բարեփոխված սահմանադրությամբ նախագահի լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են։ 95-ի սահմանադրությամբ նախագահը կարող էր ցանկացած պահի ազատել վարչապետին, հիմա դա հնարավոր է անել միայն այն դեպքում, եթե ԱԺ-ի մեծամասնությունը անվստահություն հայտնի, այս պահին դա գրեթե հնարավոր չէ։ Նախագահը կորցրել է այլ լծակներ ևս. նա պարտավոր է հաշվի առնել ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը, չի վավերացնում կառավարության որոշումները, նիստերն էլ հրավիրում ու վարում է միայն վարչապետը։ Նախագահը, ըստ էության, զրկվել է ԱԺ-ն լուծարելու հնարավորությունից, որովհետև դրա համար  ԱԺ-ն պետք է 3 ամիս նիստ չգումարի, կառավարության համար անհետաձգելի որոշման համար որևէ որոշում չկայացնի ու էլի այլ հարցվեր, որոնք ԱԺ-ի մեծամասնությունը, եթե չի ուզում, որ ԱԺ-ն լուծարվի, հանգիստ կարող է բացառել։
ամբողջությամբ     24.05.2007
ՍԻՐԱՄԱՐԳԵՐԻ «ԲԱԶԱՐ»

"Առավոտ", 24 Մայիսի, 2007

«Եթե խոսքը վերաբերում է ինքնասիրահարված սիրամարգերի շքերթին, ապա այդ շքերթին մենք այսօր չենք մասնակցի, բայց եթե լինի միտում, որպեսզի ընդդիմությունը հանդես գա մեկ թեկնածուով, ապա մենք պատրաստ ենք մեր ներդրումն անել, եւ այն կկայանա նրանում, որ, ի տարբերություն շատ-շատերի, մենք մեր թեկնածությունը չենք առաջադրի, որպեսզի հետո, ներողություն, «բազար» անենք, մինչդեռ այսօր բոլորն այդ հոգեբանությամբ են շարժվում, եւ այդ հոգեբանությունն է, որը տապալում է ամեն ինչ»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ԱԺԿ-ն մասնակցելո՞ւ է նախագահական ընտրություններին, ասաց կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը:

  24.05.2007
ՍԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

"Առավոտ", 24 Մայիսի, 2007

 
Շարունակում է պնդել ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը

- Ընդդիմությունը թեպետ չմիավորվեց նախընտրական շրջանում, սակայն ընտրություններից հետո բավականին ակտիվ հանրահավաքներ եւ նստացույցեր է կազմակերպում, արդյոք այս ամենը կարո՞ղ է լուրջ ալիք բարձրացնել:

- Չեմ կարծում, որովհետեւ արդեն միայն ընդդեմ գործելու քաղաքականությունը իրեն սպառել է, այսինքն՝ այդ գործողությունների հիմքում, այնուամենայնիվ, պետք է լինեն գաղափարներ, մոտեցումներ, ծրագրեր:

- Խորհրդարանական ընտրությունների այսպիսի պատկերից հետո գրեթե բոլորն են մտածում, որ կանխորոշվեց նախագահական ընտրությունների ելքը, շատերն են մտածում, որ Սերժ Սարգսյանը այլընտրանք չի ունենալու: Սակայն արդեն իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ հայտարարել են իրենց մտադրությունների մասին՝ առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու: Դուք հավատո՞ւմ եք, որ կլինի ընդդիմության միասնական մեկ թեկնածու նախագահական ընտրությունների ժամանակ:

- Խնդիրն այն է, որ այս ընտրությունները տարբերվում էին բոլոր նախորդ ընտրություններից նրանով, որ այս ընտրություններով որոշվեց իշխանության կենտրոնի խնդիրը։ Հանրապետականը, ունենալով մեծամասնություն, արդեն վերցրել է իշխանությունը, անկախ նրանից, թե ով կընտրվի հանրապետության նախագահ: Որովհետեւ գործում է տիպիկ կիսանախագահական համակարգի տրամաբանությունը: Եթե նախագահը լինի նույն կուսակցության ներկայացուցիչ, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա. նա կլինի այդ իշխանության իրական մարմնավորողը: Իսկ եթե ընտրվի մեկ այլ քաղաքական գործիչ, որը չի ներկայացնում այսօրվա մեծամասնությունը, ի՞նչ է անելու Ազգային ժողովը: Շատ տրամաբանական քայլեր. այսպես, քայլ առաջին՝ կառավարության ներկայացմամբ հաստատելու է կառավարության կառուցվածքը, այդ կառուցվածքում ընդգրկվելու է ոստիկանությունը, ԱԱ-ն, այն մարմինները, որոնք այս կամ այն աստիճանով կախված են նախագահից, եւ այդ բոլորը հայտնվելու են կառավարության տակ, իսկ նախագահի ձեռքում ոչ մի լծակ չի մնա: Իսկ եթե մենք հաշվի առնենք, որ, ելնելով արդեն փոխված Սահմանադրությունից, նույնիսկ արտաքին հարաբերությունները նախագահը իրականացնում է կառավարության հետ համատեղ, ապա ակնհայտ է, որ ինչպես ցանկացած դասական կիսանախագահական երկրում՝ եթե խորհրդարանում կա մեծամասնություն, որը նախագահինը չի, ապա նախագահը դառնում է ընդամենը դիտորդ:

ամբողջությամբ     24.05.2007
ԻՍԿ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ

www.Panorama.am, 10 Մայիսի 2007

«Քարոզարշավը արտաքուստ կրում էր քաղաքակիրթ բնույթ, բայց չափից դուրս թատերականացված էր: Այդ թատերականացումը իշխանությունը իրականացնում էր երկու ուղղությամբ` այն էր, որ իշխանությունը հեռուստաընկերություններով ժողովրդին հրամցնում էր որոշակի պատկեր: Հաջորդ հանգամանքը իրականությանը չհամապատասխանող սոցոլոգիական հարցումների տվյալների հրապարակումներն էին»,- այսօրվա ասուլիսում քարոզարշավի մասին իր կարծիքը հայտնեց ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանը:

Նա նշեց, որ ըստ «Սոցիոմետրի» տվյալների, բնակչության 85%-ը կողմ է իշխանությանը, այնինչ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ բնակչության 80%-ը չի ընդունում ներկա իշխանություններին: «Հետևաբար այդ կեղծ տվյալները իշխանությունը հրամցրել է ժողովրդին քարոզչության ենթատեքստով»,- կարծիք հայտնեց նա:

ամբողջությամբ     10.05.2007
ՀԱՂԹՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ԻՐԵՆ ԹՈՒՅԼ ՉԷՐ ՏԱ

www.A1plus.am, 10 Մայիսի 2007

"Երեկ գիշերը տեղի ունեցածը բարբարոսություն է, որը հաղթող քաղաքական ուժը երբեք իրեն թույլ չէր տա, կխուսափեր նման քայլերից",- "Ա1+"-ին իր գնահատականը հայտնեց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Նա նաեւ նշեց, որ իրենք դատապարտում են ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած բռնարարքները, եւ այս համատեքստում առաջնային խնդիրը համարում են ժողովրդի մասնակցությունը ընտրություններին: "Իրենք գիտեն իրական պատկերը, որը չի համապատասխանում իրենց ներկայացրած պատկերին եւ եզրակացնում եմ, որ անհանգստացած են",-ասաց Շավարշ Քոչարյանը եւ հավելեց, որ բռնարարքների հավանական շարունակությունը, որը ենթադրվում է մայիսի 13-ին, կախված է ընտրությունների արդյունքներից: Իսկ "Ազգային ժողովրդավարական կուսակցությունը" կմիանա՞ ընդդիմադիր եռյակին, Շավարշ Քոչարյանը այսպես պատասխանեց. "Մենք լուրջ քաղաքական ուժ ենք, իսկ լուրջ քաղաքական ուժերը չեն միանում որեւէ եռյակի: Մենք պարզապես ժողովրդի քվեի տերն ենք ու տեր ենք կանգնելու նաեւ արդյունքների ամփոփումից հետո": Նշենք, որ "Հայացք" ակումբում իրենց կուսակցության նախընտրական քարոզարշավի ամփափմանը Շավարշ Քոչարյանը ասաց, որ դժգոհ է ընտրարշավի ընթացքում արված սոցոլոգիական հարցումներից, նաեւ կանխատեսում է, որ իրենք անպայման կլինեն խորհրդարանում:

  10.05.2007
ԱԺՄ-Ի ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾՆ ԱՆՏԵՐ ՉԻ ՄՆԱՑԵԼ,
ՆՐԱ ՏԵՐԸ ԱԺԿ-Ն Է


"AZG Armenian Daily",
www.azg.am, 10 Մայիսի 2007

Ազգային ժողովրդավարական կուսակցությունն իր հաղթանակի գրավականը տեսնում է սեփական ուժերի հանդեպ մարդկանց հավատը վերականգնելու մեջ։ Քանիցս հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն, որովհետեւ ավելի քան համոզված է, որ այս ընտրություններին մասնակցելու է ընտրողների 40 կամ 50 տոկոսը, գուցե եւ ավելի, նախորդ ընտրությունների 30 տոկոսի փոխարեն։
“Ուրբաթ” ակումբում երեկ հրավիրած ասուլիսում ԱժԿ նախընտրական շտաբի պետ Աշոտ Ավետիսյանը փաստեց, որ դրա համար կան ակնհայտ նախադրյալներ՝ ստեղծված ոչ թե իշխանության, այլ հենց ժողովրդի կամքով, քանի որ վերջինս հոգնել է ու ձգտում է իր կյանքում փոփոխություն մտցնել։
Ընտրությունների կանխորոշված լինելու մասին խոսում են նրանք, ովքեր ջանում են ամեն գնով ժողովրդին հետ պահել ընտրություններին մասնակցելուց՝ երկրում ամեն ինչ նույնը թողնելու հեռահար նպատակով։
Այդ մտայնությունը կոտրելու համար իրենք իրենց քարոզարշավն անցկացրել են ոչ թե հանրահավաքներ անցկացնելով, բարձրախոսով խոսելով, այլ ժողովրդի հետ անմիջական զրույցի բռնվելով։ Տարիների կուտակած փորձառությունը ԱԺԿ-ին համոզել է, որ ընտրողին հարկադրաբար հանդիպման բերելը նրա մեջ ըմբոստություն է առաջացնում, ավելին՝ իր քվեն մեկ ուրիշին տալու անզուսպ ցանկություն։ Ընտրական տեխնոլոգիաներում մեծ փորձ ունեցող Ավետիսյանի համոզմամբ, մեծ զանգվածի հետ բարձրախոսով շփվելը չի ունենում այն ներգործությունն, ինչ դեմառդեմ զրուցելը։ Ժողովրդի դարդին դարման գտնելու համար կուսակցությունը ստեղծել է այսպես ասած քարոզչական մասնագիտացված խմբեր, օրինակ գյուղական վայրեր են մեկնել այդ ոլորտի խնդիրներին քաջատեղյակ մարդիկ, լսել գյուղացիներին, բանավիճել կամ ընդհանուր հայտարարի եկել։ Հանդիպումների ընթացքում իրենց համար պարզել են, որ կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանի հետ անմիջական զրույցի բռնվածների գերակշիռ մասը, ենթադրենք 20 հոգուց առնվազն 13-ը անմիջապես համակրում է նրան ու իր քվեն նրան տալու որոշում կայացնում։
Ավետիսյանն ընդունելի չի համարում վերջերս հնչած այն արտահայտությունը, թե “ԱԺՄ -ի ընտրազանգվածն անտեր է մնացել”, որովհետեւ՝ “նախ ձեւակերպումն է կոպիտ, եւ հետո այդ ընտրազանգվածն իր կողմնորոշմամբ հստակորեն ուղղորդված է դեպի ԱԺԿ։ ԱԺՄ-ի բազմաթիվ անդամներ ու կառույցներ տեղերում աշխատում են մեզ համար, Աժ Մ-ից պոկված այլ բեկորներ համագործակցում են մեզ հետ։ Այնպես որ, այդ ընտրազանգվածը հստակ կողմնորոշված է եւ ունի տեր, որը ԱԺԿ -ն է”։
ամբողջությամբ     10.05.2007
"БОЛЬШЕ ДЕМОКРАТИИ - БОЛЬШЕ БЛАГОСОСТОЯНИЯ", -

"Голос Армении", www.golos.am, 05 Мая, 2007

уверен лидер Национально-демократической партии Шаварш КОЧАРЯН

- Недавно Россия прощалась со своим первым президентом Б. Ельциным. Вы единственный из армянских политиков не просто были знакомы с Борисом Николаевичем - вас связывала совместная деятельность в "Московской трибуне" - группе интеллигентов-правозащитников, возглавляемой Андреем Сахаровым. С чего начались ваши контакты и каким запомнился российский президент?

- В то время именно "Московская трибуна" последовательно поддерживала Карабах в его борьбе за самоопределение. Не случайно, когда я предложил академику Сахарову баллотироваться в Верховный Совет СССР от Армении, Андрей Дмитриевич ответил, что единственный национальный округ, по которому он мог бы согласиться выдвигаться, - это Нагорный Карабах.
Что же касается Бориса Николаевича, мне довелось быть свидетелем случая, определившего судьбу России - и, наверное, не только ее - на многие годы.
Это был период, когда Ельцин был у Горбачева в опале и, отстраненный от должности первого секретаря Московского горкома, казалось, был обречен уйти в политическое небытие. Единственным шансом остаться на плаву был его возможный союз с "Московской трибуной".
В один из моих приездов в Москву мы беседовали с Галиной Старовойтовой и Леонидом Баткиным, и в разговоре Галя сказала, что на вопрос журналиста радио "Свобода", возможен ли альянс Ельцина с "Московской трибуной", она ответила: "Не исключается".
Лицо Баткина приобрело холодное выражение. Старовойтова спросила: "Я превысила свои полномочия?" Баткин ответил: "Да, Галя, по-моему, ты превысила свои полномочия". Она спросила: "Что делать?" Он ответил: "Звони корреспонденту, чтобы это не прошло в эфир". Долгое время Гали не было, потом она вернулась и сказала, что не может его найти.
- Ну что ж, надо звонить Андрею Дмитриевичу.
Старовойтова вышла. Вернулась успокоенная, села.
- Ну что?!
- Андрей Дмитриевич сказал: "Ну что ж, Галя, может, это судьба. Так и быть, альянс будет". Вспоминая это, я думаю: если бы не было этого альянса, история могла бы пойти совсем по другому пути. Ведь Ельцин был один, в изоляции, а так он стал потом членом Межрегиональной группы, одним из ее сопредседателей. Таким образом он потом выдвинулся, стал президентом России. Мне Ельцин запомнился прежде всего своей простотой и демократичностью - качествами, так резко контрастирующими с высокомерным нравом нашего первого президента. Не случайно Левон распростился со своей должностью, угрожая своему народу, а Ельцин просил у своего народа прощения.

ամբողջությամբ     05.05.2007


 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1388



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 815250 / 738178