English  09 September 2010

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

www.A1plus.am, 27 Ապրիլի, 2007

"Արդար պետություն, կրթված հասարակություն, վաստակած բարեկեցություն" կարգախոսով առաջնորդվող Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) 15 օրից կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ակնկալում է ավելին, քան 5 տոկոսը: Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը նշեց, թե չի հավատում բազմաթիվ ուժերի այն հայտարարություններին, թե այս ընտրություններից հետո խորհրդարանում մեծամասնություն են կազմելու. "Եթե խորհրդարանում լինելու են 131 պատգամավոր, իսկ մեծամասնությունը պետք է լինի 66-ից ավելի, զարմանալի է, որ նրանք են այդ հայտարարում, ովքեր չունեն այդքան թեկնածու համամասնական ցուցակում":

Շավարշ Քոչարյանը նշեց, թե քարոզարշավի առաջին փուլից սահուն անցել են երկրորդ փուլ, որտեղ լուրջ կներկայացնեն իրենց ծրագրային դրույթները: Քարոզարշավի ընթացքում լուրջ խոչընդոտների չեն հանդիպել. "Շրջաններում եղել են երիտասարդներ, որոնք ակտիվ են եղել, բայց ոչ ավելին": "Ա1+"-ի հարցին պատասխանելիս, թե 2003թ. ընտրությունների համեմատ կան արդյո՞ք փոփոխություններ, Շավարշ Քոչարյանը նշեց, որ քարոզարշավն այս անգամ ավելի քաղաքակիրթ է, ինչը, ըստ նրա, պայմանավորված է եվրոպակական կառույցների կողմից ավելի լուրջ վերահսկողությամբ եւ տարածաշրջանային մեր մեկուսացումը ճեղքելու, Ադրբեջանի կողմից հնչող պատերազմի սպառնալիքները դիմագրավելու մարտահրավերներով:

ամբողջությամբ     27.04.2007
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՆՄԱՆՎԻ ՄԵԾ ԳԼԽՈՎ, ԹՈՒՅԼ ՄԱՐՄՆՈՎ ՇԵՐԵՓՈՒԿԻ

www.A1plus.am, 23 Ապրիլի, 2007

Արարատի Տափերական գյուղի ընտրողների հետ այսօր հանդիպեց Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանն իր թիմակիցների հետ: Գյուղի, այսպես ասած, կենտրոնական հատվածում պատրաստվել էր բեմը, մարդիկ էլ՝ փոքրից մեծ հավաքված սպասում էին ԱԺԿ հանրահավաքի մեկնարկին: Ի դեպ, Տափերակում այսօր, ինչպես գյուղացիներն էին պատմում, դժբախտություն էր տեղի ունեցել՝ համագյուղացիներից մեկն էր մահացել եւ բոլորը գնացել էին նրանց տուն: Դա էր պատճառը, որ, ըստ տափերականցիների, հանրահավաքին սպասվածից ավելի քիչ մարդ էր եկել: Այս մասին անգամ հայտարարվեց բեմից: Տափերականցիներն անակնկալ միջադեպի համար ներողություն խնդրեցին, ցավակցեցին մահացած համագյուղացու հարազատներին, այնուհետեւ՝ բեմը զիջեցին Շավարշ Քոչարյանին ու նրա թիմակիցներին:

Շավարշ Քոչարյանն իր ելույթում հիմնականում անդրադարձավ գյուղացիներին մտահոգող հիմնական թեմաներին՝ կրթության, ոռոգման ջրի խնդիրներին, նաեւ գյուղ-քաղաք անջրպետին: Վերջին խնդիրը, ըստ նրա, “անընդունելի է ու սպառնում է ազգային անվտանգությանը”: “Այդպես չպետք է լիներ, ու դա պետք է փոխել: Շատ անգամ մոռանում ենք, որ Հայաստանը միայն Երեւանը չէ. բոլոր մարզերը պետք է հավասարաչափ զարգանան: Իսկ ինչպե՞ս դա անել. դրա համար կան շատ պարզ մեխանիզմեր, օրինակ՝ հարկային հատուկ արտոնություններ, որ գյուղական բնակավայրերում զարգանան արտադրությունը”,- ասաց Քոչարյանը:

ամբողջությամբ     23.04.2007
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԲԱԺԻՆ ՀԱՍԱՆ «ՏԱՌԱՊԱԾ ԾԵՐԵՐԸ»



"Առավոտ", 21 Ապրիլի, 2007 

ԱԺԿ-ի հանդիպումները Գյումրիում

«Թեկնածուի հետ հանդիպման պետք է գա ոչ թե ժողովուրդը, այլ դու պետք է գնաս ժողովրդի մոտ, այս ձեւով ավելի հստակ ես պատկերացնում ժողովրդի իրական տրամադրությունները. մենք ոչ միայն հաղորդում ենք նրանց՝ ինչ մենք ենք ուզում, այլ լսում ենք նրանց, իսկ ամբիոնային մեթոդը արդեն հնացած է, իրեն սպառած եւ միգուցե կոպիտ հնչի, բայց գտնում ենք, որ Փանջունու պես կենտրոնում կանգնելը ու ասելը՝ արի իմ մոտ, այլեւս քաղաքական գործիչների ու կուսակցությունների համար հարցեր չի լուծում»,- երեկ Գյումրիի փողոցներում ոտքով ման գալն ու գյումրեցիների հետ առանձին-առանձին կենդանի զրույցի մեջ մտնելը այսպես բացատրեց Ազգային Ժողովրդական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Սակայն նրա անձը հիմնականում հետաքրքրում էր տառապած ծերերին, ովքեր վերջինիս տեսնելով՝ անմիջապես գալիս էին սրտները դատարկելու: Ի դեպ, շատերն էլ մոտենալով ու տեսնելով, որ փող չեն բաժանում, հիասթափված թողնում ու հեռանում էին:

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺԿ նախագահին ուղղված բողոքները բազմաբնույթ էին՝ սկսած գործազրկությունից, անարդար բնակբաշխումից, տնակների մեջ փտելուց, Գյումրիի հիվանդանոցներում բժիշկների կատարած ալան-թալանից ու ծեր ընչազուրկների նկատմամբ ունեցած արհամարհական վերաբերմունքից, թոշակների ձգձգումից, ավանդների չփոխհատուցումից՝ մինչեւ ոստիկանության անձնագրային բաժնի աշխատակիցների պահանջած «մաղարիչները». «Իմ թոշակը անցած տարվա հունվարից պտի բարձրանար՝ ըստ ձեր տրված հայտարարությունների, էդ ինչը՞ղ օր Ազգային ժողովում դրեցին պատգամավորի աշխատավարձի բարձրացման հարցը՝ երկրորդ օրը բարձրացավ, ընձեն լավ տղա են ըդո՞նք, թող հլը գային կռվի դաշտ»,- վրդովված էր ազատամարտիկներից մեկը: «Իհարկե, բարոյախոսելով չի, պտի ժողովրդի մասին մտածել, կառավարությունն էլ չի մտածում, բայց խնդիրը ո՞րն ա. եթե իշխանությունը, պաշտոնավորը քո մասին չի մտածում, դրա համար ասում եմ՝ հանրաքվեով պետք է կարողանանք հետ կանչել կառավարությանը, գելի գլխին Ավետարան կարդալով չէ, վա՞տ է գործում կառավարությունը, ստորագրահավաք ես անում, հանրաքվե ու հետ ես կանչում»,- փորձում էր զայրացած բնակչին հանգստացնել Շավարշ Քոչարյանը: «Ականջն էլ հետը պտի ոլորես, հետ կանչելով չէ»,- հավելում էր բնակիչը: «Դու հլա հետ կանչի, էդ իրավունքը ստացի, հետո նոր ականջը ոլորելու մասին մտածի. մենք հիմա էդ մեխանիզմն ենք մշակում, անհրաժեշտ է կախման մեջ դնել կառավարությանը»,- գրեթե բոլորի հետ հանդիպման ժամանակ իրենց ծրագիրն էր ներկայացնում Շավարշ Քոչարյանը:

ամբողջությամբ     21.04.2007
ՏՏ ՈԼՈՐՏԸ ԱՎԵԼԻ ԱՐՏՈՆՅԱ՞Լ ՎԻՃԱԿՈՒՄ



"Հայաստանի Հանրապետություն",
www.hhpress.am, 20 Ապրիլի 2007
 

ԱԺԿ-ն Հայաստանի ապագան վստահում է բարձր տեխնոլոգիաներին

ԱԺԿ նախընտրական քարոզարշավի երեկվա օրը «զանգվածային» չէր, բայց բավական յուրօրինակ էր իր ձեւաչափով: Կուսակցությունը դահլիճ էր հրավիրել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետների, որոնց ընդհանուր գծերով ներկայացրեց կուսակցության ծրագիրը եւ մանրամասնեց դրանում տեղ գտած գաղափարները ՏՏ ոլորտի զարգացման մասին: Սլայդ-շոուի միջոցով ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը պատմեց 2000-ին Ազգային ժողովում ՏՏ զարգացման խնդիրների շուրջ խորհրդարանական լսումների եւ դրանց արդյունքների մասին: Նա հիշեցրեց, որ այդ լսումները հանգեցրին այն բանին, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ ստեղծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, որի շնորհիվ գործը տեղից շարժվեց: Բայց Շավարշ Քոչարյանը բավարար չի համարում զարգացման տեմպերը; Նրա համոզմամբ Հայաստանում ՏՏ ոլորտն էլ ավելի արտոնյալ վիճակում պետք է լինի, քան մեր հարեւան երկրներում, որոնք բնական ռեսուրսներով հարուստ են: Առանց այդ էլ այս ոլորտի տարեկան եկամուտը, ըստ բանախոսի, կազմում է 20-30 միլիոն դոլար, բայց այն մնում է ստվերում, որովհետեւ պետությունը պատշաճ կերպով չի գնահատում ոլորտի հնարավորությունները: ԱԺԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Առաքելյանը նկատեց, որ այս ոլորտը հարկվում է ճիշտ այնպես եւ այնքան, որքան մյուս ոլորտները: Ըստ նրա, եթե Հայաստանում աշխատանքի միջին արտադրողականությունը 2000 դոլար է, ապա ՏՏ ոլորտում այն 20 հազար դոլար է, իսկ ԱՄՆ-ում նույն ոլորտի միջին աշխատանքային արտադրողականությունը 200 հազար է՝ մեկ մարդու տարեկան արտադրանքը կազմում է մեկ միլիոն դոլար: Եվ սրան ամերիկացիները հասել են հարկային արտոնությունների, պետական աջակցության այլ ձեւերի շնորհիվ:

ամբողջությամբ     20.04.2007
ԱԶԳԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԸՍՏ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ

"Հայոց աշխարհ",
www.armworld.am, 19 Ապրիլի 2007

“Հայացք” ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Ըստ բանախոսի, այսօր քաղաքական տարբեր ուժեր այսօր բազմաթիվ խոստումներ են տալիս՝ կապված ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հետ. աշխատատեղեր կստեղծենք, աշխատավարձը, թոշակները կբարձրացնենք եւ այլն, եւ այլն: Մինչդեռ ԱԺԿ-ի համար մի բան անկասկած է. միայն խոստումներով, առանց մեխանիզմներ առաջարկելու, առանց բացահայտելու այն պատճառը, որը թույլ չի տալիս երկրում սոցիալական բարեկեցիկ վիճակի ապահովում, հնարավոր չէ հիշյալ խնդիրների լուծումը:

Շ.Քոչարյանի հավաստմամբ, բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել, եթե Հայաստանում ժողովուրդն իրական իշխանության տերը լինի:

-Միայն այն պարագայում, երբ ժողովուրդը դառնա իշխանության իրական տեր, կկարողանանք խոսել ե՛ւ տնտեսության առողջացման, ե՛ւ սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման մասին,- ասաց նա եւ բացատրեց, թե ինչ նկատի ունի ասելով, որ ժողովուրդն իշխանության իրական տեր դառնա:

Ըստ ԱԺԿ նախագահի, ժողովուրդը պետք է իրավունք ունենա հետ կանչել իրեն չարդարացրած խորհրդարանին եւ վերջինիս ձեւավորած կառավարությանը:։ Այդ դեպքում չեն լինի շռայլ, իրականությանը չհամապատասխանող խոստումներ, իսկ իշխանությունը ստիպված կլինի կատարել այն գործառույթը, որին կոչված է՝ ծառայել ժողովրդին:

Երկրորդ խնդիրն այն է, որ մարդը Հայաստանում անպաշտպան է չինովնիկների, պետական եւ տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների ոտնձգություններից, որոշումներից (Հյուսիսային պողոտայի հետ կապված հայտնի զարգացումները բերեց որպես օրինակ): Իսկ ի՞նչ պետք է անել նշված խնդիրը լուծելու համար:

-Պետք է անել այն, ինչ որ գոյություն ունի շատ երկրներում. Հայաստանում, եւ մենք դրան հասնելու ենք ապագա խորհրդարանում, պետք է ստեղծել վարչական դատարաններ,- ասաց նա: -Վարչական դատարանի խնդիրը հենց այն է, որ այն որոշումները, որոնք հակասում են օրենքներին, ոտնահարում են մարդու իրավունքները՝ մարդկանց խմբի, առանձին անհատի, չեղյալ հայտարարվեն:

ամբողջությամբ     19.04.2007
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՏԱՆԿԵՐՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՈՔ ՉԻ ՊԱՀԵԼՈՒ

"168 ԺԱՄ", 18 Ապրիլի, 2007,
www.168.am


Հարցազրույց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի հետ

- Քարոզարշավի ընթացքում տարբեր խոստումներ են տրվում: Օրինակ, ՕԵԿ-ը խոստանում է 400 հազար դրամ տալ յուրաքանչյուր ծնունդի դիմաց, իսկ Մարքսիստական կուսակցությունը վերջերս հայտարարեց, թե պատրաստ է 3 մլն դրամ դնել յուրաքանչյուր «բարուրի» վրա: Որքանո՞վ են իրատեսական այս խոստումները:

- Եթե ծնելիության անկումը Հայաստանում շարունակվի, ապա շատ էլ խոստումնալից ու իրական կլինեն: Երկիրը խորը ճգնաժամի մեջ է, եւ երբ ծնելիությունը գնալով անկում է ապրում, պոպուլիստական քայլերով փորձել շահել ժողովրդի վստահությունը, մեղմ ասած, անընդունելի է: Մենք՝ որպես քաղաքական ուժ, համենայնդեպս, դա չենք ընդունում:

- Քաղաքական ուժերի քարոզարշավները, կարծես, ձեւավորված լինեն այն թեզի վրա, թե ով ինչքան կկարողանա խաբել ժողովրդին: Ի՞նչ եք կարծում, ժողովուրդն անցած ընտրություններից փորձ ձեռք բերե՞լ է, թե՞ դեռ հավատում է նման պոպուլիստական խոստումներին:

- Իհարկե, կա հատված, որը դրա հետեւից գնում է, բայց ակնհայտ է նաեւ մեկ բան. նախորդ ընտրություններում իրական մասնակցությունը երբեք 30 տոկոսից ավելի չի եղել: Հետեւաբար, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ո՛չ կաշառվում է, ո՛չ պարտադրանքով քվեարկում է, ո՛չ էլ հետեւում է պոպուլիստական հայտարարություններին: Եթե երկրում ընտրությունների մասնակցությունը լինի ոչ թե 30 տոկոս, այլ 40-50 եւ ավելի, ապա որակապես կփոխվի իրավիճակը:

ամբողջությամբ     18.04.2007
“Փաստարկ” 12.04.2007թ.- Շավարշ Քոչարյան /ասուլիս/

մուտքի խոսք- Նախ այսօր ապրիլի 12-ն է, անցել է ուղիղ 4 տարի` Բաղրամյան պողոտայի դեպքերից հետո: Համար մեկ հարցը` ի՞նչ անել, որ նմանատիպ դեպքերը Հայաստանում չկրկնվեն:

1. Իշխանությունը Հայաստանում պետք է ձևավորվի ժողովրդի կամքով: Պատկերացրեք ձևավորվել է խորհրդարան, որը վայելում է ժողովրդի վստահությունը, և 5 տարվա ընթացքում այն բոլոր խոստումները, որ տվել է քաղաքական ուժը, չեն կատարվում: Ավելին, Ազգային ժողովն ու կառավարությունը գործում են հակառակ ուղղությամբ, արդյունքում կուտակվում է դժգոգություն, որի հանգուցալուծումը դառնում է փողոցը: Դա անխուսափելի է: Ահա թե ինչու մեր ծրագրային մոտեցումներից կարևորագույնը հետևյալն է. “Ժողովուրդը պետք է իրավունք ունենա հետ կանչելու իրեն չարդարացրած Ազգային ժողովն ու կառավարությունը”:

2. Հայաստանի շրջանները գնալով թուլանում են, տեղի է ունենում մարդկանց հոսք դեպի Երևան, իսկ այժմ գնալու է հողերի խոշորացում, որն անխուսափելի է, և դրա արդյունքում, մասնագետների գնահատմամբ, 300 հազար գյուղացի մնալու է գործազուրկ, առանց այն կտոր հողի, որը լուծում է իր հացի խնդիրը: Այս ծանր պայմաններում ունենալ 300 հազարանոց մարդկանց բանակ, որոնց մի մասը գալու է Երևան, իսկ մեծ մասը` երկրից դուրս, ուղղակի աղետալի է: Այդ տեսակետից մեր մոտեցման մյուս ձողն այն է, որ Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանն ավելի մեծ է, և պետք է լինեն շատ հստակ ծրագրեր` ուղղված նրան, որպեսզի ամրապնդվեն մեր շրջանները: Բերեմ այդ խնդրի լուծմանն ուղղված, առանձնապես ֆինանսական ներդրումներ չպահանջող մոտեցման մի օրինակ: Դա վերաբերում է անվճար կրթությանը` անապահով խավերի համար: Արդյո՞ք պետպատվերը ծառայում է իր նպատակին: Իհարկե ոչ: Ինչպիսի՞ն պետք է լինի այն: Անապահով խավի երեխան կարող է անվճար ստանալ բարձրագույն կրթություն մեկ պայմանով` նա 5 տարի պետք է աշխատի շրջանում` ուսուցիչ, բժիշկ, գյուղատնտես, իրավաբան: Այդ մասնագիտությունների կարիքը կա, և դա կլինի իրական պետպատվեր: Դրանով մենք կլուծենք և՛ ծրջանների ամրապնդման հարցը, և՛ սոցիալական խնդիրը: 

ամբողջությամբ     12.04.2007
ՄԱՐԴԻԿ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ

www.A1plus.am, 12 Ապրիլի, 2007

“Ընտրությունները կանխորոշված կլինեն ճիշտ հակառակ ուղղությամբ, եթե ընտրություններին մասնակցի ոչ թե 30 տոկոս, այլ 40, 50 եւ ավելի: Ինչքան շատ լինի մասնակցությունը, այդ ձայների զգալի մասը կլինի ԱԺԿ-ինը “,- այսօր “Փաստարկ” ակումբում նախընտրական զարգացումների վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության նախագահ Շավարշ Քոչարյանը: ԱԺԿ-ն ընտրություններին մասնակցելու է “Արդար պետություն, կրթված հասարակություն, վաստակած բարեկեցություն” կարգախոսով: ԱԺԿ վարչության նախագահի կարծիքով` այս ընտրություններով լուծվում է իշխանափոխության հարցը. “Նախագահական ընտրությունները ընդամենը ածանցյալ են լինելու ԱԺ ընտրությունների”: Իսկ 2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ արտահայտվելիս` նա նշեց, որ քանի դեռ երկու քաղաքական դեմք են ցանկություն հայտնել` Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Մանուկյանը, ապա բնականաբար կսատարի Վազգեն Մանուկյանին:
   ԱԺԿ վարչության նախագահը դեռ չի մոռացել չորս տարի առաջ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը, եւ կարծում է, որ պետք է այնպես արվի, որպեսզի նման դեպքեր այլեւս չկրկնվեն: Ըստ նրա, առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն այն է, որ իշխանությունը ձեւավորվի ժողովրդի կամքով: “Պատկերացրեք, ձեւավորվել է խոհրդարան, որը վայելում է ժողովրդի վստահությունը, նրա գործունեության ժամկետը հինգ տարի է, եւ այդ տարիների ընթացքում այն բոլոր խոստումները, որ տվել է քաղաքական ուժը, չեն կատարվում: Ավելին, արդյունքում կուտակվում է դժգոհություն, այդ դժգոհության հանգուցալուծումը կրկին դառնում է փողոցը”,- ասաց նա: Դրա առաջն առնելու համար նրա ծրագրային մոտեցումներից կարեւորագույնը հետեւյալն է, որ ժողովուրդը պետք է իրավունք ունենա հետ կանչելու իրեն չարդարացրած Ազգային ժողովը եւ հետեւաբար կառավարությունը: Երկրորդ կարեւոր խնդիրը, ըստ նրա, Հայաստանի շրջանների վիճակի բարելավումն է: Ըստ նրա, հողերի խոշորացման դեպքում, մասնագետների գնահատմամբ, 300 000 գյուղացի մնալու են գործազուրկ, առանց մի կտոր այն հողի,որը լուծում էր իրենց ապրուստի խնդիրը. “Այստեղից լինելու է արտահոսք կամ Երեւան, կամ արտասահման: Հայաստանը միայն երեւանը չէ, Հայաստանն ավելի մեծ է: Պետք է լինեն շատ հստակ ծրագրեր, ուղղված նրան, որ ամրապնդվեն մեր շրջանները”:
   Ի դեպ, “Ռեա Նովոստի” մի նյութ է հրապարակել, որտեղ ԱԺԿ առաջնորդին համարել է արեւմուտքի մարդ: “Նմանատիպ լուրերի տարածումը էլ ավելի է մեզ բերում այն համոզմունքին, որ շատ լուրջ հեռանկար ունենք, եւ շատերը լուրջ անհանգստացած են: Մենք միշտ եղել եւ մնում ենք Հայաստանի եվրաինտեգրացման կողմնակից, բայց դա երբեք չպետք է լինի մեր ազգային արժեքների հաշվին: Այսինքն, գնալ դեպի Եվրոպա, կորցնելով ազգային դեմքը, մեզ համար անընդունելի է”,- ասաց Շավարշ Քոչարյանը:

  12.04.2007


 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1247



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 154280 / 147318