English  24 June 2017

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

«Հայոց աշխարհ»,
www.armworld.am, 14 Նոյեմբերի 2007

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր
   Ըստ Շ.Քոչարյանի, նախընտրական տրամադրությունները չեն համապատասխանում սահմանադրությունից բխող իրականությանը, սակայն դրա մասին չի խոսվում, «որովհետեւ այդ դեպքում շատ դժվար կլինի կողմնակիցներին մոբիլիզացնելը»։ Մյուս կողմից՝ չնվազեցնելով նախագահական ընտրությունների դերը, բանախոսը շեշտեց, որ այն նախեւառաջ կարեւոր է հասարակական պատվերի ձեւավորման առումով. «Առ այսօր լուրջ բանավեճ չկա։ Այնուամենայնիվ, սահմանափակված լիազորություններով հանդերձ, նախագահը կարող է լուրջ հակակշիռ ծառայել իշխանությանը, միաժամանակ դառնալով համակարգային բարեփոխումների ե՛ւ ուղղորդողը, ե՛ւ նախաձեռնողը։ Այդ տեսակետից նախագահի պաշտոնը կարեւոր է»։

ամբողջությամբ     14.11.2007
ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՆԵՐԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԵՆ

www.Iravunk.am 
27Հոկտեմբերի 2007

Նախագահական ընտրությունների նախընտրական գործընթացի այս փուլում ստեղծված իրադրության, ընդդիմության և իշխանության անելիքների ու հնարավորությունների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ։

- Պարոն Քոչարյան, նախընտրական գործընթացը մտել է մի փուլ, երբ կարելի է ասել, որ մասնակցության հիմնական հայտերը ներկայացված են։ Անորոշ է միայն Տեր—Պետրոսյանի մասնակցության պարագան։ Ձեր տպավորությունն ընդհանուր մթնոլորտից։

- Սկզբունքորեն կարևոր չէ, թե քանի թեկնածու հայտ կներկայացնի և կառաջադրվի կամ էլ չի առաջադրվի։ Հարցին պետք է մոտենալ հետևյալ տեսանկյունից` նախագահական ընտրություններում իշխանության փոփոխություն օրենսդրական ճանապարհով և զուտ ընտրությունների արդյունքներով հնարավոր չէ։ Իշխանության հարցը խորհրդարանական ընտրությունների արդյունքում լուծված է։ Եթե անգամ ԱԺ—ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ ներկայացուցիչը չի դառնում նախագահ, միևնույն է` նրա լիազորությունները փոփոխված սահմանադրությամբ սահմանափակված են։

ամբողջությամբ     27.10.2007
ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ

«Հայոց աշխարհ»,
www.armworld.am, 19 Հոկտեմբերի 2007

«Փաստարկ» ակումբի հյուրը երեկ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր։ 

   Ըստ ԱԺԿ նախագահի, 2008-ի նախագահական ընտրությունների շեմին, ներքաղաքական զարգացումները առավելապես անձնավորված բնույթ ունեն` ստվերում թողնելով կարեւոր հարցերը. «Առաջին հերթին պիտի խոսել անելիքների եւ երկրի առաջ կանգնած խնդիրների մասին, հետո նոր միայն քննարկել՝ այս կամ այն անձը ի վիճակի՞ է արդյունավետ լուծել այդ խնդիրները։ Մեզանում, ցավոք սրտի, գրեթե դա իսպառ բացակայում է։ Առաջին պլանում միայն անձերի խնդիրներն են»։

ամբողջությամբ     19.10.2007
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ԳԵՆԵՐԱԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» ՉԷՐ, ՈՐ ՀԻՄԱ ԷԼ ԴԱՌՆԱ «ՇԱՐՔԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ»

www.Panorama.am
18 Հոկտեմբերի 2007

Այսօր լրագրողները ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե համաձայն է նա արդյոք Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի այն տեսակետին, թե առաջիկա ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի տեսականորեն հաղթանակը կարող է որոշակի անկայություն առաջացնել Հայաստանում: «Ես անձերին չեմ անդրադառնա, միայն կասեմ, որ ես չեմ համարում, որ ներկաների այլընտրանքը պետք է լինի նախորդ իշխանության ներկայացուցիչը: Եվ նախորդները և ներկաները իրենց գործունեությամբ են ապացուցել, որ չեն կարող երկիրն արդյունավետ առաջ տանել: Այդ առումով Հովիկ Աբրահամյանը եղել է և նախորդ իշխանության օրոք և այս իշխանության օրոք և դա իր խնդիրն է»: Նրա ներկայացմամբ, գաղափարական ոչ մի տարբերություն ներկա և նախկին իշխանությունների մեջ չկա: Իսկ երբ լրագրողները Շ. Քոչարյանին հիշեցրեցին ԼՂ խնդրում նրանց ունեցած տեսակետների տարբերություները, նա պատասխանեց. «Այդ հարցում, այո, կա տարբերություն: Մեկն ավելի զիջող է, քան մյուսը, բայց ես չեմ կարծում, որ զիջելը դա գաղափար է»:

Անդրադառնալով քաղաքական որոշ լիդերների կողմից իրենց թեկնածությունն առաջադրելու գործում դրսի ուժերի աջակցությունն ստանալու, այլ խոսքով «դաբրոե-ների կարևորությանը, ԱԺԿ նախագահը դա համարեց «ժանրի ճգնաժամի արտահայտությունե: «Երբ քաղաքական ուժերը երես են թեքում ժողովրդից, նրանք աջակցություն ու հովանավորություն են փնտրում դրսում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է երկրի նախագահ Ռ. Քոչարյանի այն տեսակետին, թե Լ. Տեր-Պետրոսյանը ընտրություններում առաջադրվելով կդառնա շարքային ընդդիմադիր, ԱԺԿ նախագահն ասաց. «Ես չեմ կարծում, որ նա մինչ այդ գեներալ ընդդիմադիր էր, հիմա էլ կդառնա շարքային ընդդիմադիր»:

ամբողջությամբ     18.10.2007
Чтобы помнили

"Голос Армении"
www.golos.am, 06 Октября, 2007

"Если появится такая автономия, где внутренние проблемы будут решаться местными властями, в том числе и вопросы кадров, стороны могут прийти к согласию. Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны, ведь при этом Карабах остается в составе Азербайджана, территориальная целостность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнедеятельность. Вот наша позиция. Мы готовы ее обсуждать на любом уровне", - заявил Левон Тер-Петросян газете "Комсомольская правда" (номер от 5 марта 1992г.).

Нынешнее окружение экс-президента и аодовский агитпроп сегодня активно работают по двум основным направлениям: это попытка завуалировать намерение сдать Арцах и второе - попытка выдать энергокризис за последствия и тяготы военных лет. По поводу второго имеется известное высказывание покойного премьера В. Саркисяна и факты, обнародованные Временной депкомиссией (Комиссия по мазуту) , из коих следует, что энергокризис был не следствием военных действий в Арцахе, а целенаправленной политикой аодовской власти против собственного народа. Что же касается Арцаха, то приведенная цитата не оставляет никаких сомнений относительно намерений тогдашнего президента. О событиях, предшествовавших вышеуказанному интервью "Комсомольской правде", по просьбе "ГА", рассказывает лидер Национально-демократической партии, в то время депутат Верховного Совета Шаварш КОЧАРЯН.

- КОМУ-ТО СЕГОДНЯ ВЫГОДНО, ЧТОБЫ ЗАБЫЛАСЬ КОНКРЕТИКА, а также некоторые факты и свидетельства тех лет, но я напомню. Это было очень напряженное время: еще 2 сентября 1991г. , когда Верховный Совет Нагорно-Карабахской Республики объявил о независимости, я представил проект о признании НКР, понимая, как важно признание до того, как Армения станет членом международных организаций. Со стороны АОД были приложены все усилия, чтобы проект не был принят. Спустя некоторое время, тоже осенью 1991г. , блестящий проект предложил Сурен Золян. Его проект оговаривал не только признание НКР, но и одновременное признание Азербайджана, то есть ВС Армении одновременно признавал оба государства, констатируя тем самым факт, что на территории бывшей Азербайджанской ССР, в полном соответствии с законодательством Советского Союза, образовались два полноправных государства. Это был бы мощный ход, но он не был сделан по причине отчаянного противодействия АОД и лично Тер-Петросяна, занимавшего в то время пост председателя ВС.
Хочу напомнить о закрытом заседании ВС, на котором Тер-Петросян убеждал, что необходимо сформировать в Степанакерте делегацию, которая поехала бы в Баку для переговоров с тем, чтобы Нагорный Карабах участвовал в выборах Верховного Совета Азербайджана. Мы, находясь в зале, испытали тогда сильнейший шок. Я помню, как Грант Хачатрян подошел к микрофону и сказал единственную фразу: "Ба эсканиц ето ду гетине чэс мтнум, Левон?". Делегация под давлением Тер-Петросяна была-таки сформирована, однако в Баку ее приняли плохо. . . Одним словом, Тер-Петросян сделал все, чтобы не допустить признания НКР.

ամբողջությամբ     06.10.2007
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՅՆԺԱՄ, ԵՐԲ ՉԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ

 «Առավոտ», 3 Հոկտեմբերի  2007

Հակադարձում է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը

Երեկ արդեն հաղորդել ենք, որ Ռուբեն Թորոսյանի ղեկավարած «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպությունը հոկտեմբերի 1-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով Հանրային հեռուստառադիոընկերության «օրենքին հակասող գործողությունը»: Կազմակերպությունը հիշեցնում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերությունում «հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունն» արգելվում է, մինչդեռ Հ1-ի «Հայլուր» ծրագիրն իր «7 րոպեանոց հաղորդման 2,5 րոպեն տրամադրել էր» ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանին, «որն ընդարձակ հակաքարոզչություն էր իրականացնում ՀՀ առաջին նախագահի դեմ»:

Մեր խնդրանքով անդրադառնալով այս հայցին՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Ռուբեն Թորոսյանը չի հասկացել, որ օրենքն ամեն մի անհատից չի պահանջում հավասարակշռված դիրքորոշում: Այսինքն՝ քաղաքական ուժը, անձը ազատ է արտահայտել իր դիրքորոշումը՝ դա ժողովրդավարության սկզբունքն է: Ես Հանրային հեռուստաընկերության փաստաբանը չեմ, բայց այն մեղադրանքները, որոնք ուղղված են իմ հասցեին՝ լրիվ անհիմն են»:

ամբողջությամբ     03.10.2007
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»

 

«AZG Armenian Daily»,
www.azg.am,  27 Սեպտեմբերի  2007

   «Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանկար չունի, բայց իմ բուռն ցանկությունն է, որ նա իր թեկնածությունն առաջադրի, որպեսզի իր վերջակետը ժողովուրդը դնի եւ ոչ ինքը», երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Բանախոսը նաեւ պնդեց, որ առաջին նախագահի մուտքն ընտրապայքար շահեկան է ներկայիս իշխանություններին, քանի որ ներկայի իշխանավորը նախկին իշխանավորի ֆոնին թվում է գաղափարական. «Այդ մարդը 10 տարվա լռությունից հետո խոսեց եւ ապացուցեց իր մեծ հետեւողականությունը միայն մեկ՝ Լեռնային Ղարաբաղը զիջելու հարցում, հակառակը նա ասել է միմիայն ընտրվելուց առաջ: Մինչդեռ ներկայիս իշխանությունները մինչ այժմ զիջելու մտադրության նախանշաններ ցույց չեն տվել»:
   Շավարշ Քոչարյանը առաջինի ակտիվացման մեկ այլ շարժառիթ համարեց իշխանափոխությունից հետո նրան ու շրջապատին տրված երաշխիքներն ապահովողի՝ երկրորդի իշխանությունից հեռացումը: Իսկ այդ դեպքում չի բացառվում, որ եկողը հանկարծ անդրադառնա հին գործերի արծարծմանը, հետեւաբար եւ հավանական է շրջապատի մեծ դերը առաջին նախագահի հրապարակային ասպարեզ իջնելու գործում. «Ինքը հո հստակ պետք է իմանա՝ ժողովուրդն իրեն որքանով է սպասում կամ ոչ: Բայց այդ մարդը եկավ եւ ասաց երեք բան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել զիջման ուղիով, երկիրն էլ զարգացման տանելու համար քանդել համակարգը, վերադառնալ ժողովրդավարությանը: Վերջինը տարրական հիշողություն ունեցողի համար առնվազն ժպիտի հիմք է: Իսկ զիջելու եւ քանդելու ծրագրի, որ դոմինանտ էր իր իշխանության օրոք, կամ այն կրող անձի շուրջը չի կարելի միավորվել»:

ամբողջությամբ     27.09.2007
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ

«Հայոց աշխարհ»,
www.armworld.am, 21 Սեպտեմբերի 2007
 
   Տարօրինա՞կ չէ, որ համակարգային փոփոխությունների մասին ամենից շատ եւ ամենից բարձր ՀՀՇ-ն է խոսում, ասելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է այն միակը եւ անփոխարինելին, որը կարող է համախմբել ընդդիմությանը եւ երկրում իրականացնել համակարգային փոփոխություններ։
   Ի պատասխան մեր այս հարցի, ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ նշեց. “Շատ կցանկանայի, որ այս աղմուկ-աղաղակը վերջանար նրանով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դներ իր թեկնածությունը, եւ բոլորը իրականում տեսնեին՝ ինչքանով է վայելում ժողովրդի վստահությունը։ Կամ՝ ժողովուրդն ինչքանով է պատրաստ, համաձայն կամ դեմ, որ նա վերադառնա ակտիվ քաղաքականություն եւ շարունակի կիսատ թողածը։ Կարծում եմ, որ սա՛ կլինի լավագույն հանգուցալուծումը, եթե, իհարկե, ինքը ունենա այդ համարձակությունը”։
 
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
ամբողջությամբ     21.09.2007


 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1378



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 490509 / 458479