English  11 December 2017

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
  ԱՐՏԱԳԱՂԹ
  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
  ՀԱՅԱՍՏԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ (պառլամենտական համակարգ)

Ներկայացվել է ԱԺԿ-ի կողմից 2001թ-ին:


Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
ամբողջությամբ     Sahmanadrutyan_Parlamentakan_n...doc  2001թ.
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ (համառոտ ակնարկ)

Հոդվածը տպագրվել է OSCE “Ընտրված նյութերի ժողովածու – ՈՒսուցում Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների փորձագետների համար, Երևան 2004թ.” գրքում, էջ` 69-85
Հոդվածի հեղինակ` Վարդան Պողոսյան



1. Նախագահակա՞ն թե պառլամենտական համակարգ բանավեճը

Չնայած որ "նախագահակա՞ն թե պառլամենտական համակարգ" բանավեճն ունի երկար տարիների պատմություն, այն առավել մեծ թափ ստացավ 20 - րդ դարի 80 - ական թվականների վերջերին, երբ դեմոկրատացման գործընթացները երրորդ աշխարհում և նախկին սոցիալիստական երկրներում այդ բանավեճը մղեցին պրակտիկ պլան : "Նախագահական թե՞ պառլամենտական համակարգ" նոր բանավեճը սկիզբ առավ Խուան Լինցի հանրահայտ հետազոտությամբ, որն ամբողջությամբ հրապարակվեց միայն 1994 թ. , թեև նրա առաջին տարբերակը ներկայացվել էր դեռևս 1984 թ. :
ամբողջությամբ     Karavarman_dzeveri_yntrutyan_h...doc  2004թ.
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հոդվածի հեղինակ` Վարդան Պողոսյան

1. Կիսանախագահական կառավարման ձևի տեսությունը

Կիսանախագահական կառավարման ձևի կոնցեպցիան համեմատաբար նոր է և չունի համընդհանուր ճանաչում ոչ Ֆրանսիայում և ոչ էլ նման կառավարման ձև ունեցող այլ երկրներում: Այս կառավարման ձևի առաջին սիստեմատիկ տեսությունը մշակել է ֆրանսիացի ականավոր քաղաքագետ և սահմանադրագետ Մորիս Դյուվերժեն 1970 - ական թվականներին : Դյուվերժեն, որը 1956 թվականից կիսապառլամենտական ձևի կողմնակից էր և խստորեն քննադատում էր Ֆրանսիայի 1958 թ. ընդունված սահմանադրությունը, 1962 թ. հանդես եկավ նախագահի ուղղակի ընտրության օգտին, քանի որ նա երկյուղում էր, որ դը Գոլից հետո 1958 թ. սահմանադրությունը նորից կվերադառնա պառլամենտական հուն և կվերականգնվի կուսակցությունների անպատասխանատու կառավարումը: Ֆրանսիայում երկբևեռ կուսակցական համակարգի ձևավորմանը զուգընթաց, որն սկսեց ապահովել կառավարության մեծ կայունություն, Դյուվերժեն հրաժարվեց նոր սահմանադրական ռեֆորմի համար իր պայքարից և սկսեց աշխատել կիսանախագահական համակարգի տեսության վրա, որի նպատակներից մեկը ֆրանսիական նոր ռեժիմի լեգիտիմացումն էր :

Table1       Table2       Table3       Table4

Կիսանախագահական համակարգի տեսության մշակման կարևորագույն փուլ էր 1978 թ. լույս տեսած ,Շախ արքայինե գիրքը , որտեղ Դյուվերժեն արևմտաեվրոպական յոթ քաղաքական ռեժիմների համեմատական վերլուծության հիման վրա ցույց տվեց, թե ինչու միևնույն կառավարման ձև ունեցող երկրների քաղաքական պրակտիկան այդքան նշանակալի չափով տարբերվում է մեկը մյուսից : Իր այս աշխատանքի հիմնական արդյունքները նա ներկայացրեց 1980 թ. անգլերեն լեզվով հրապարակված մի հոդվածում, որը կիսանախագահական կառավարման ձևին նվիրված գրականությունում ամենահաճախ հիշատակվող հոդվածն է : 1980 - ական թվականների հետագա ուսումնասիրություններում Դյուվերժեն ուշադրությունը կենտրոնացնում է կիսանախագահական կառավարման ձևերի քաղաքական պրակտիկայի բազմազանության վրա: 1986 թ., մինչև Ֆրանսիայում առաջին անգամ ,համակեցությանե պրակտիկան, Դյուվերժեն ,Համակեցության ժամագիրքե վերնագրով աշխատությունում կիսանախագահական կառավարման ձևի տեսության լույսի ներքո մեկնաբանում է նախագահի և վարչապետի համակեցության կանոնները, որոնք հետագայում, գրեթե առանց բացառության, նույն կերպ կիրառվեցին 1986 - 1988, 1993 - 1995 1997 - 2002 թվականներին: Կիսանախագահական ռեժիմի տեսության հիմնական դրույթները ամփոփված են Դյուվերժեի դասագրքի վերջին, 21 - րդ հրատարակությունում :
ամբողջությամբ     Karavarman_kisanaxagahakan_dze...doc  
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾ (Կիսանախագահական համակարգ)

Հեղինակներ`
Վարդան Պողոսյան
Հրայր Թովմասյան
Վահագն Գրիգորյան



ԵՐԵՎԱՆ - 02.05.2005





Նախագծի համառոտ հիմնավորում

Հայտնի է, որ ցանկացած ժողովրդավարական սահմանադրություն լուծում է երկու հիմնական խնդիր՝ սահմանում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները և հիմնում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների այնպիսի համակարգ, որը կոչված է ապահովելու այդ իրավունքների իրականացումը և դրանց պաշտպանությունն՝ առաջին հերթին նույն հանրային իշխանությունից:
Ժամանակակից կոնստիտուցիոնալիզմի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետության գլխավոր խնդիրը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման ապահովումն է: Դեռևս Մոնտեսքյոյի ժամանակներից հայտնի է, որ մարդու իրավունքները կարող են պաշտպանվել միայն այնպիսի իշխանության կողմից, որը կենտրոնացած չէ մեկ անձի ձեռքում և սահմանափակված է զսպումների և հակակշիռների մեխանիզմով:
ամբողջությամբ     Girq1_HH_Sahmanadrutyunum_popo...doc  02.05.2005
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԱՄԱՌՈՏ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ


"ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ"
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ
Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ




ԵՐԵՎԱՆ 2005 թ.



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

I. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

1. Ի՞ՆՉ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
3. ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ
4. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻ ՓՈՒԼԸ

II. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

1. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
2. ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄՆ ՈՒ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄԸ
4. ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
5. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
6. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ
7. ԱՆՄԻՋԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՐԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԱՄՓՈՓՈՒՄ
ամբողջությամբ     Girq2_HH_Sahmanadrutyan_popoxu...doc  2005թ.

 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1379



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 515130 / 478446