English  28 July 2014

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Հարցազրույց Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության քարտուղար Դուստրիկ Մխիթարյանի հետ

Հունվար 31, 2012 www.7or.am

Նախընտրական պայքարն արդեն սկսվել է: Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում երկրի ներքաղաքական իրավիճակը:

–Նախընտրական պայքարն, իմ կարծիքով, երբեք էլ չի դադարել: Հենց ավարտվում են ընտրությունները, արդեն պատրաստվում են հաջորդ ընտրություններին: Դա, իհարկե, դասական բան է, բայց, այնուամենայնիվ, Հայաստանում էլ է այդպես: Կարծում եմ՝ երբեք էլ դադար չի լինում: Իսկ հիմա, կարծում եմ, նորմալ է, որ  սկսվել է թոհուբոհը. քաղաքական դաշտի ամեն մի կուսակցություն մարդիկ են անդամագրվում: Ամեն օր տեսնում ենք՝ հարյուրներով, հազարներով անդամագրվում են, և չեմ հասկանում, թե ինչ հիմքով: Ես չեմ կարծում, որ դրանք քաղաքական լուրջ կողմնորոշում ունեցող մարդիկ են, որ այսպես վազեվազ գնում են այս կամ այն կուսակցություն. ինչ–որ մի բան կատարվում է: Ես, անկեղծ ասած, շատ ցավում եմ, որ Հայաստանի  քաղաքական դաշտն այնքան կայացած չէ, որ իրական քաղաքական պայքար լինի, և քաղաքացիները կարողանան իրոք կողմնորոշվել՝ որ քաղաքական ուժին են անդամագրվելու: Ներողություն եմ խնդրում, բայց ես չգիտեմ՝ այսպես խմբերով՝ հարյուրներով ու  հազարներով անդամագրվելն ինչ քաղաքական պայքար  է:

ամբողջությամբ     31.01.2012
Հարցազրույց Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության քարտուղար Դուստրիկ Մխիթարյանի հետ



Նոյեմբեր 9, 2011  www.7or.am

–Ինչպե՞ս եք գնահատում այսօր Հայաստանում առկա սոցիալ–տնտեսական և քաղաքական իրավիճակը։

–Շատ ընդարձակ և բարդ հարց եք տալիս։ Դատելով ժողովրդի դժգոհություններից, դատելով իրավիճակից՝ կարող եմ ասել, որ սոցիալ–քաղաքական վիճակը լավ չէ։ Դժգոհությունները շատ են, իսկ և՛ սոցիալ–տնտեսական, և՛ հոգեբանական, և՛ բարոյական ամբողջ վիճակի  հետևանքն էլ արտագաղթն է, որը մեր երկրում ահագնացող չափերի է հասել և ողբալի վիճակում է։

–Այս իրավիճակը կանխելու համար իշխանություններն ի՞նչ պետք է ձեռնարկեն, որ չեն անում։

–Որ ասեմ՝ իշխանությունները ոչինչ չեն անում, սխալ կլինեմ։ Որոշ քայլեր անում են, բայց դրանք կոսմետիկ քայլեր են։ Հիմնականը, որը պետք է փոխի իրավիճակը, որը պետք է ժողովրդի վրա անմիջական ազդեցություն թողնի, բարելավի, այդ քայլերը չեն արվում։ Իհարկե, դրա պատճառը և՛ ճգնաժամն է, և՛ արտաքին աշխարհի հետ կապված հարցերը, բայց այնուամենայնիվ կան քայլեր, որ կարելի էր անել իրավիճակը բարելավելու համար։ Քայլեր արվում են և՛ ստվերից դուրս բերելու, և՛ օլիգարխներից հարկերը վերցնելու, բայց դրանք բավարար չեն։

ամբողջությամբ     09.11.2011
Ազգերի ինքնորոշում-տարածքային ամբողջականություն. հակասություն չկա

www.Panorama.am, 08 Սեպտեմբերի 2011

«Միջազգային հիմնարար փաստաթղթերում ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև հարաբերակցության հարցի վերաբերյալ միշտ չէ, որ մեր հասարակության բոլոր հատվածները գիտակցում են, որ այդ հարցում միջազգային իրավունքը միանշանակ է»,- այսօր այդպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած «Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնահարցին» խորագրով գիտաժողովի ժամանակ:

Բանախոսն ասաց, որ ՄԱԿ-ի կանոնադրության հենց առաջին գլխում նշվում են այն նպատակները, որոնց համար ստեղծվել է այդ կառույցը: Նշված կետերից առաջինն, ըստ էության, միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումն է: Երկրորդը` զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը հարգելու վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման: Եվ վերջապես, երրորդը վերաբերում է տարբեր ոլորտներում միջազգային համագործակցությանը, որոնք կրկին հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության և հարգման վրա: Նրա խոսքով,ըստ էության ՄԱԿ-ը ունի երեք նպատակ:

ամբողջությամբ     08.09.2011
Президент Азербайджана фальсифицирует историю и навязывает ее народу

www.news.am, 06 Июля 2011 

Замминистра иностранных дел Армении Шаварш Кочарян прокомментировал заявление президента Азербайджана Ильхама Алиева  на съезде азербайджанцев о том, что армяне пришли в Нагорный Карабах в гости, и армянское государство создано на исторических азербайджанских территориях.

«Удивительно, что подобные перлы выдает глава государства, которого на карте мира сто лет назад не существовало. По всей вероятности, такова идеологическая подоплека для варварского уничтожения памятников многовековой армянской культуры и всего, что напоминает об армянах на территории государства, ныне называющегося Азербайджаном», - отметил Кочарян.

На вопрос журналистов о том, насколько подобные заявления согласуются с призывами посредников о повышении мер доверия между сторонами конфликта, в армянском внешнеполитическом ведомстве отметили: «незнание истории собственного народа – это если и вина, то не криминал, но попытки навязывания народу сфальсифицированной истории, основанной на сеянии ненависти к соседнему народу – это уже преступление, в том числе против собственного народа».

ամբողջությամբ     06.07.2011
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Հայլուր» լրատվական ծրագրին

27 Մայիսի 2011

Բարի երեկո պարոն Քոչարյան:

Շավարշ Քոչարյան. Բարի երեկո

Նախ, երկու բառով, ինչ ուղերձներ է պարունակում դովիլյան հայտարարությունը, եւ եթե դիվանագիտական տեքստից հեռանանք, ապա այս փաստաթղթի տարբերությունը կներկայացնե՞ք եռանախագահների այլ հայտարարություններից:

Շավարշ Քոչարյան. Նախ ինքնին չափազանց կարեւոր է, երբ երեկ երկրների, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները երրորդ անգամ հայտարարություն են անում նույն հարցի շուրջ: Դա վերաբերվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը եւ դրա կարգավորմանը: Սա արդեն ինքնին չափազանց կարեւոր է: Երկրորդ հանգամանքը իհարկե այն հանգամանքն է, որ ի տարբերություն նախորդ հայտարարությունների, այստեղ այո, պահանջներ են դրված, կոնկրետ ժամկետներ: Այսինքն համանախագահները ակնկալում են եւ պահանջում են, որպեսզի արդեն Կազանում հունիս ամսին կարողանան գալ համաձայնության՝ այս բանակցություններում հասնել որոշակի համաձայնության:

ամբողջությամբ     27.05.2011
Ադրբեջանը` կեղծիքի մեջ, անդունդի եզրին

www.Panorama.am, 12 Մայիսի 2011

Panorama.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ

Պարոն Քոչարյան, գործնականում ամեն օր Բաքվից ոչ միայն ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքներ են հնչում, այդ թվում` ամենաբարձր մակարդակով, այլ նաև հավակնություններ են ներկայացվում ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջնականապես հիստերիայի մեջ է ընկել: Նման հիստերիան ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքների համար սեփական պատասխանատվությունը հայկական կողմերի վրա դնելու անպտուղ փորձերով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության էության ու պատճառների, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և տարածաշրջանի պատմության անընդհատ խեղաթյուրելու քաղաքականության փակուղի մտնելու օրինաչափ հետևանքն է: Այդ հիստերիան նաև ինքնամոռաց սուր ճոճելու, ողջ հայության նկատմամբ ատելության քարոզչության հայերի ու տարածաշրջանի մյուս ժողովուրդների պատմա-մշակութային ժառանգությունը բարբարոսաբար ոչնչացնելու քաղաքականության անփառունակ արդյունքն է: Նման քաղաքականությունն Ադրբեջանին վեր է ածում տարածաշրջանի կայունության ու անվտանգության սպառնալիքի, և առաջին հերթին, սպառնալիք հենց Ադրբեջանի համար:
Ժամանակը չէ՞ արդյոք, որ Բաքուն կանգ առնի: Չէ՞որ Ադրբեջանը կեղծիքի մեջ թաղված կանգնած է անդունդի եզրին:

ամբողջությամբ     12.05.2011
Баку пора менять "конструктивную" позицию в кавычках, на конструктивную позицию без кавычек

ИА REGNUM, 7 марта:

"У нас нет необходимости менять позицию, поскольку, как заявил министр иностранных дел Армении 3 марта с.г. в Вене на Постоянном совете ОБСЕ, Армения сказала "да" обновленным вариантам Мадридских предложений, представленных в июне, октябре и декабре прошлого года", - заявил заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян 7 марта, комментируя заявление заведующего отделом внешних связей администрации президента Азербайджана Новруза Мамедова, который обвинил армянскую сторону в постоянном деструктивизме и отметил, что в Сочи было заметно некоторое изменение армянской позиции.

ամբողջությամբ     07.03.2011
Баку и Степанакерт подписывали двусторонние соглашения на высшем уровне

ИА REGNUM, 17 февраля:

Заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян в интервью ВГТРК "Мир", имеющем целью ответить на ряд заявлений, озвученных президентом Азербайджана Ильхамом Алиевым в интервью данному телеканалу, заявил следующее:

"Заявления руководства Азербайджана, в том числе и последние заявления направлены на срыв переговорного процесса, на полную фальсификацию, извращение сути самой Нагорно-Карабахской проблемы, и это попытки избежать ответственности за развязанную руководством Азербайджана агрессию против Нагорно-Карабахской Республики и этнические чистки населения Нагорного Карабаха.

В этом плане, я вынужден напомнить, что заявление руководства Азербайджана о приверженности мирному процессу не соответствует действительности. Исходно Азербайджан начал агрессию, вынужден был сам просить начать переговоры о заключении перемирия, причем именно с Нагорно-Карабахской Республикой.

ամբողջությամբ     17.02.2011


 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1355



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 334322 / 322417